Չորեքշաբթի, 22 Հունվարի 2025թ. ԱՋԱԿՑԻՐ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՅԱՑՄԱՆԸ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ |  Ստեփանավանի համայնքապետարանում մեկնարկել է 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը՝ ըստ համայնքի ավագանու 2024 թ դեկտեմբերի 24 թիվ 133 , համայնքի ղեկավարի հունվարի 17-ի N 91 և ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 2-ի թիվ 1890-Ն որոշումներին համապատասխան: Ստեփանավան համայնքի ղեկավարի որոշմամբ ստեղծվել է բյուջետավորման գործընթացի կառավարման հանձնաժողով, հաստատվել են վերջինիս իրավասությունները, գործընթացի իրականացման ընթացակարգերն ու չափանիշները, առաջարկ-նախագծերի ներկայացման հայտի և նախնական գնահատման աղյուսակի ձևաթղթերը, ինչպես նաև մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման ժամանակացույցը։ Առաջարկների ընդունման փուլը կմեկնարկի փետրվարի 1-ից մինչև 16-ը՝ ըստ ժամանակացույցի : |
|
|