Բովանդակություն * | Ստեփանավանի համայնքապետարանում համայնքի ղեկավարի գլխավորությամբ մարտի 19-ին տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն: Խորհրդակցության սկզբում Արմեն Գրիգորյանն անդրադարձավ մարտի 18-ին Լոռու մարզպետի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում հնչած հանձնարարականներին, որոնք ներառում են պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի, համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի կատարման, 2024 թվականի ծրագրերի հայտերի ներկայացման գործընթացի, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին սոցիալական աջակցության, տրամադրված օգնությունների և աշխատանքի ընդունման գործընթացի, համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, 1-ին եռամսյակի պլանային ցուցանիշների կատարման ընթացքի, աղբահանության, թափառող շների վնասազերծման միջոցառումների, գյուղատնտեսական ծրագրերի, մասնավորապես՝ բուսաբուծության աջակցության պետական ծրագրի և գարնան նախապատրաստական գյուղատնտեսական աշխատանքները: Խորհրդակցության ընթացքում բաժնի պետերն ու համապատասխան ոլորտների պատասխանատուները ներկայացրեցին աշխատանքային ընթացիկ պատկերը: Աշխատանքների արդյունավետ կազմակերպման և խնդիրների լուծման համար համայնքի ղեկավարի կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ: |