Այսօր: Կիրակի, 1 Հունիսի 2025թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 47
  Փաստաթուղթը հեռացված է հեղինակի կողմից:

Զեկ. ԷԼՄԻՐԱ ՌԵՎԱԶՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ «ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ ԵՎ ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀՈԱԿ-Ի ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՍԱՆԵՐԻՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՎՃԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  2025 թվականի մայիսի 29-ին Ղազախստանի Աստանա քաղաքում կազմակերպվելու է բռնցքամարտի առաջնության միջազգային մրցույթ, որին մասնակցելու են ՀՀ Լոռու մարզի «Ստեփանավանի մանկապատանեկան մարզադպրոց և ժամանցային կենտրոն» ՀՈԱԿ-ի բռնցքամարտի 2 սաներ:Միջազգային մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է հատկացնել արտասահմանյան գործուղման ճանապարհավճար։
  Հիմք ընդունելով ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի «Ստեփանավանի մանկապատանեկան մարզադպրոց և ժամանցային կենտրոն» ՀՈԱԿ-ի՝ մարզիչ Արիկ Եղիազարյանի 15.05.2025թ. թիվ 1080 դիմումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով՝ Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի «Ստեփանավանի մանկապատանեկան մարզադպրոց և ժամանցային կենտրոն» ՀՈԱԿ-ին հատկացնել արտասահմանյան գործուղման ճանապարհավճար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner