Բովանդակություն * | Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել տեղակալների, խորհրդականի, աշխատակազմի քարտուղարի և բաժնի պետերի հետ: Քննարկվել են նախորդ շաբաթվա ընթացքում տրված հանձնարարականների կատարման, ընթացիկ խնդիրների կարգավորման, համայնքի սեփական եկամուտների հավաքագրման, աղբահանության, գույքահարկի և վարձակալության վճարների ցուցանիշների, ինչպես նաև համայնքում սուբվենցիոն ծրագրերով ընթացող աշխատանքների վերաբերյալ մի շարք հարցեր: Ոլորտների պատասխանատուներին տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ իրականացվող գործընթացների պատշաճ կազմակերպման ուղղությամբ: |