2024 թվականի օգոստոսի 06-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Վայթ Շորժա» լողափին կազմակերպվելու է միջազգային պրոֆեսիոնալ PFC 6 մրցաշար, որին մասնակցելու են շուրջ 6 երկրներից ժամանած պրոֆեսիոնալ մարզիկներ, մրցաշարին մասնակցելու են նաև Ստեփանավան քաղաքի թվով 10 (տասը) մարզիկներ: Հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի «ՊԱՏՐԻՈՏՍ» մարտական ակումբի ղեկավար՝ Գոռ Դոշոյանի 12.07.2024թ. թիվ Դ-745 դիմումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի օրենքի 18-րդ հոդվածով՝ Ստեփանավան համայնքի ավագանին՝ որոշում է. 1. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի «ՊԱՏՐԻՈՏՍ» մարտական ակումբին դրամական աջակցություն ցուցաբերել 300000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |