Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ կետի դրույթներով` Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է 1. Հաստատել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի 2025 թվականի բյուջեն համաձայն 1-6 հավելվածների: 2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |