Բովանդակություն * | Բաժնի պետերի կողմից համայնքի ղեկավարին ներկայացվեցին նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները: Քննարկվեցին համայնքում ընթացող ճանապարհաշինական, ինչպես նաև սուբվենցիոն այլ ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքին առնչվող հարցեր: Քննարկվեցին նաև սեփական եկամուտների հավաքագրման աշխատանքների, գարնանային աշխատանքների մեկնարկի, համայնքապետարանի ենթակայության ՀՈԱԿ-ների գործառույթների, ինչպես նաև համայնքապետարանի ընթացիկ աշխատանքների արդյունավետ կատարման հետ առնչվող հարցեր, տրվեցին հանձնարարականներ: |