Բովանդակություն * | Աշխատանքային տարվա հաջող մեկնարկը լավ հնարավորություն է տարին արդյունավետ կերպով շարունակելու և հաջողություններ արձանագրելու համար: «Այս կարևոր նպատակի իրականացման համար յուրաքանչյուրս մեր աշխատանքում պետք է լինենք պարտաճանաչ, նախաձեռնող, ոլորտին համապատասխան հանդես գանք նոր առաջարկություններով ու ծրագրերով»,- համայնքապետարանի աշխատակազմի հետ հունվարի 15-ին անցկացրած խորհրդակցությունն այսպես սկսեց Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը: Ոլորտ առ ոլորտ անդրադառնալով աշխատակիցների պարտականություններին և կատարած աշխատանքների շրջանակին՝ համայնքի ղեկավարը նրանց հետ քննարկեց ընթացիկ աշխատանքները, վեր հանեց խնդիրները, դրանց լուծման համար առաջարկեց հնարավոր տարբերակներ և տվեց համապատասխան հանձնարարականներ: |