05.02.25
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ
|
Մասնակցային բյուջետավորման գործընթացի կառավարման հանձնաժողովը փետրվարի 3-ին գումարեց հերթական նիստը, որի ընթացքում ամփոփվեցին երկրորդ՝ իրազեկման փուլի արդյունքները: Հանձնաժողովի անդամները քննարկեցին ծրագրային առաջարկների ներկայացման փուլի հետ կապված մանրամասները, հստակեցվեցին դրանք համակարգ ներմուծելու աշխատանքների ընթացքը, նաև այդ գործընթացը բնակչությանն ավելի պարզ ու հասանելի դարձնելու տարբերակները:
|
|
04.02.25
ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՓՈՒԼԸ ՍԿՍՎԱԾ Է
|
Ստեփանավան համայնքի հարգելի՛ բնակիչներ Գրանցվեք Ստեփանավանի համայնքապետարանի կայքէջում(դիտել տեսահոլովակը) և մինչև փետրվարի 16֊ը ներառյալ մուտքագրեք Ստեփանավան համայնքի զարգացմանն ուղղված գաղափարներ ու ծրագրային առաջարկներ։
|
|
03.02.25
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇԱԲԱԹԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՄԲ:
|
Ստեփանավան համայնքի ղեկավարը ոլորտային պատասխանատուների և բաժինների պետերի հետ անդրադարձ կատարեց հանձնարարականների կատարման ընթացքին: Մանրամասն կերպով քննարկելով ներկայացված աշխատանքների արդյունքները՝ Արմեն Գրիգորյանի կողմից տրվեցին նոր հանձնարարականներ, սահմանվեցին աշխատանքների կատարման հստակ ժամանակացույցեր:
|
|
03.02.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի համաքաղաքացիներ Տեղեկացնում ենք, որ փետրվարի 5-ին՝ ժամը 08։00-18։00-ն, Ստեփանավանի հրաձգարանի տարածքում անցկացվելու է հրաձգության գործնական պարապմունք: Խնդրում ենք պահպանել զգուշավորություն:
|
|
31.01.25
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԵՏ
|
Մասնակցային բյուջետավորման իրազեկման փուլի շրջանակներում, հունվարի 31-ին, հանձնաժողովի անդամները հերթական հանդիպումը կազմակերպեցին Ստեփանավան համայնքի բնակիչների հետ: Ներկաները, ծանոթանալով ծրագրին, կարևորեցին իրենց մասնակցության ապահովումը համայնքի կառավարմանը: Հենց տեղում նրանք հանձնաժողովի անդամների հետ կիսվեցին իրենց ծրագրային մտահղացումներով, տեղեկացան ընդհանուր գործընթացի և ծրագրային առաջարկների ներկայացման կարգին:
|
|
30.01.25
ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆԸ ՆՊԱՍՏՈՂ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
|
Բնակիչները, որպես էներգիայի հիմնական սպառող, կենսական դեր են խաղում էներգիայի աղբյուրների արդյունավետ սպառման գործում։ Հատկապես ձմռան ամիսներին, երբ աճում է էներգակիրներից կախվածությունը և առնչվող ծախսը, վարքագծային փոփոխությունների միջոցով առավել էներգաարդյունավետ դառնալով, բնակիչները կարող են նվազեցնել էներգիայի կորուստները և գումար տնտեսել։ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագիրը, համագործակցելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ, մշակել է էներգաարդյունավետության բարձրացմանն ու էներգախնայողությանը նպաստող խորհուրդներ, որոնք միտված են բարձրացնել տնային տնտեսությունների էներգաարդյունավետությունը, ջերմային հարմարավետությունը և հաշվի են առնում կենցաղավարման ...
Մանրամասն |
|
30.01.25
ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՋՈՒՏԱՎՈՐՄԱՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՓՈՒԼԸ
|
Մասնակցային բյուջետավորման գործընթացի իրազեկման շրջանակում Ստեփանավանի համայնքապետարանի նսիտերի դահլիճում հունվարի 29-ին տեղի ունեցավ հերթական հանդիպումը, որին այս անգամ մասնակցեցին Ստեփանավանում ակտիվ գործունեություն ծավալող ՀԿ-ների ներկայացուցիչներ և Ստեփանավանում բնակություն հաստատած ԼՂՀ բնակիչներ: Մասնակցային բյուջետավորման գործընթացի նպատակը, պայմաններն ու փուլերը հանգամանալից ներկայացնելուց հետո, հանդիպմանը ներկա գործընթացի կառավարման հանձնաժողովի անդամները պատասխանեցին ներկաներին հետաքրքրող հարցերին, միասին քննարկեցին գաղափարների և առաջարկների օրինակներ: Ներկաները ողջունեցին գործընթացի իրագործումը և հավաստեցին, որ կլինեն ակտիվ և նախաձեռնող:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |