Բովանդակություն * | ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ՍԵՓԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ՑՈՒՑԱՆԻՇԸ ՀԱՍՑՆԵԼ 100 ՏՈԿՈՍԻ. Այս հանձնարարականով այսօր՝ նոյեմբերի 5-ին Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի Եկամուտների հաշվառման և հավաքագրման, առևտրի և սպասարկման, տրանսպորտի և գովազդի բաժնի հետ աշխատանքային խորհրդակցությունն սկսեց համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը՝ ներկայացնելով Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի խիստ անդրադարձը՝ կապված համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների կատարման ընթացքի հետ: Համայնքի ղեկավարը բաժնի պետի և աշխատակիցների հետ հերթական անգամ անդրադարձ կատարեց ոլորտում տարվող աշխատանքների ընդհանուր պատկերին, վերհանվեցին խնդիրներն ու հավանական թերացումները, քննարկվեցին լուծման հնարավոր բոլոր ուղիները: Հարկային պարտավորություններ ունեցող քաղաքացիների և իրավաբանական անձանց հետ տարվող աշխատանքներում կարևորվեց անհատական մոտեցումը: Աշխատանքների արդյունավետ կազմակերպման և խնդիրների ճիշտ հանգուցալուծման համար համայնքի ղեկավարի կողմից տրվեցին հստակ հանձնարարականներ: |