Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 689-րդ հոդվածով, հաշվի առնելով Ստեփանավան համայնքի ղեկավարի առաջարկությունը Ստեփանավան համայնքի ավագանին․ որոշում է Բնական գազի անխափան մատակարարման, գազահամակարգերի սպասարման և անվտանգ շահագործման նպատակով՝ տալ համաձայնություն գույքի անհատույց օգտագործման իրավունքով «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնելու ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ստեփանավան, Արմանիս, Ուրասար, Կաթնաղբյուր բնակավայրերում 2024 թվականին սուբվենցիոն ծրագրով կառուցված և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ներքոհիշյալ վկայականներում նշված գույքը․
Հ/Հ
|
Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համարը
|
Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի տրման ամսաթիվը
|
Գույքի գտնվելու վայրը և անվանումը
|
Հողամասի բնութագրերը/ կադաստրային ծածակագիր, մակերեսի չափ՝հա, նպատակային նշանակություն, գործառնական նշանակություն/
|
Լրացուցիչ տեղեկություններ
|
1
|
30062025-06-0047
|
27․06․2025
|
Մարզ Լոռի, համայնք Ստեփանավան, գյուղ Ուրասար, 3-րդ փողոց 25/3 շինություն
|
06-106-0021-0033, 0,00119 հա, բնակավայրերի՝ այլ հողեր
|
Թիվ 1և2 շինությունների ընդհանուր մակերեսը կազմում է 3․7 քմ
|
2
|
31072025-06-0044
|
31․07․2025
|
Մարզ Լոռի, համայնք Ստեփանավան, գյուղ Արմանիս, 3-րդ փողոց 1/1
|
06-007-0722-0021, 0,00065 հա, բնակավայրերի՝ այլ հողեր
|
Հողամասում առկա է 1․5 քմ ՊԳԿԿ և 0․7 քմ հաշվիչ հանգույց
|
3
|
02082025-06-0013
|
02․08․2025
|
Մարզ Լոռի, համայնք Ստեփանավան, գյուղ Կաթնաղբյուր, 4-րդ փողոց 3/1 հողամաս
|
06-051-0035-0011, 0,00124 հա, բնակավայրերի՝ այլ հողեր
|
Հողամասում առկա է 2,8 քմ ՊԳԿԿ և 0․70 քմ հաշվիչ հանգույց
|
1. Թույլատրել Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հետ կնքել վերոհիշյալ վկայականներում նշված անշարժ գույքերի անհատույց օգտագործման պայմանագրեր՝ իրականացնելով նաև դրանց առնչվող անհրաժեշտ փաստաթղթերի ստորագրման, դրանցից բխող գործողությունների (այդ թվում՝ նոտարական վավերացման) կազմակերպման և պատշաճ իրականացման գործընթացը։ 2. Սույն որոշմամբ թույլատրել վերոնշյալ անշարժ գույքերն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել (գույքի անհատույց օգտագործման պայմանագրերը կնքել) 10 (տաս) տարի ժամկետով՝ յուրաքանչյուր պայմանագրում սահմանելով, որ եթե կողմերից որևէ մեկը պայմանագրի ժամկետի գործողության ավարտից 1 (մեկ) ամիս առաջ չի ծանուցում մյուս կողմին պայմանագիրը լուծելու կամ նոր պայմանագիր կնքելու մասին, ապա պայմանագիրը համարվում է երկարաձգված անորոշ ժամկետով: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։ |