23.05.25
ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Սիրելի՛ շրջանավարտներ Վերջին զանգի այս հուզիչ և հիշարժան օրը ի սրտե շնորհավորում եմ ձեզ։ Այսօր դուք հրաժեշտ եք տալիս ձեր կյանքի կարևոր ու անմոռանալի փուլին՝ դպրոցական տարիներին։ Այս տարիները ձևավորել են ձեր աշխարհայացքը, դաստիարակել ձեզ որպես արժանավոր քաղաքացիներ և տվել գիտելիքներ՝ դեպի մեծ կյանք ճանապարհ բացելու համար։ Թող ձեր ընտրած ուղին լինի լույսով ու հաջողությամբ լի, իսկ կյանքի յուրաքանչյուր քայլում ուղեկցեն վստահությունը, նպատակասլացությունը և անխոնջ աշխատասիրությունը։ Հարգելի՛ ուսուցիչներ, շնորհակալություն ձեզ նվիրված աշխատանքի, սիրո և համբերության համար, որով դուք այսօրվա շրջանավարտներին մղեցիք դեպի գիտելիքի, բարության և հայրենասիրության ուղի։ Ձեր աշխատանքն անգնահատելի է։ Սիրելի՛ ծնողներ, ...
Մանրամասն |
|
23.05.25
ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԵՄ ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕՐԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
|
Ստեփանավանի քաղաքային գրադարանն ակտիվորեն միացավ «Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ին՝ հանդիսանալով համայնքում էկոլոգիական կրթության տարածման կարևոր օղակ։ Գրադարանն իր ընթերցասեր այցելուների համար կազմակերպեց մի շարք միջոցառումներ՝ «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրի ներքո: Միջոցառումների շրջանակում գրադարանում անցկացվեցին «կանաչ էներգիա» և «էներգախնայողությունը ամենևին չի նշանակում էներգիա չօգտագործել» թեմաներով ֆիլմերի դիտումներ, որոնք ուղեկցվում էին բովանդակալից քննարկումներով։ Մասնակիցները հնարավորություն ունեցան ոչ միայն հարստացնելու իրենց գիտելիքները վերականգնվող էներգիայի, պատասխանատու սպառման և կայուն զարգացման ուղղություններով, ...
Մանրամասն |
|
21.05.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի մայիսի 22-ին, ժամը 11:00-ին , Ստեփանավանի համայնքապետարանի նիստերի դահլիճում (հասցե՝ ք. Ստեփանավան, Ս. Սարգսյան 1 ) գումարվելու է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ավագանու արտահերթ նիստ։
|
|
21.05.25
ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ֊ԴԵՍԻՆ֊ՇԱՐՊԻՈ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՓՈՒԼ
|
Ֆրանսիայի Դեսին֊Շարպիո քաղաքի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հրավերով մայիսի 16-ից 20-ը Ստեփանավան համայնքի պատվիրակությունը՝ համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ, այց է կատարել Ֆրանսիա՝ մասնակցելու քույր քաղաքների օրվան նվիրված տոնակատարություններին, ինչպես նաև Դեսինում հայերի հաստատման 100-ամյակին նվիրված միջոցառումներին։ Ստեփանավանի պատվիրակության հետ միասին Դեսին֊Շարպիո քաղաքում էին նաև պատվիրակություններ Պորտուգալիայի Արկոս դե Վալդևես և Իտալիայի Մոնսումանո Տերմե քաղաքներից։ Այցի ընթացքում Ստեփանավանի համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանն ու Դեսին֊Շարպիո քաղաքի քաղաքապետ Լորանս Ֆոտրան հանդիսավոր կերպով ստորագրեցին 2024–2027 թվականների համագործակցության հուշագիր։ Սույն արարողությանը ...
Մանրամասն |
|
20.05.25
ԿԱՆԱՉ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԻԱ՝ ԿԱՅՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ
|
Ստեփանավան համայնքում շարունակվում են «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրի ներքո ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ–2025-ի միջոցառումները։ Մայիսի 20-ին Վ. Թեքեյանի անվան թիվ 6 միջնակարգ դպրոցի աշակերտները համայնքապետարանի էներգետիկ կառավարիչ Արման Սուքիասյանի ուղեկցությամբ քայլարշավ իրականացրեցին դեպի արևային կայաններով հագեցած տարածք: Այցի նպատակն էր խորացնել աշակերտների պատկերացումները կանաչ էներգիայի աղբյուրների՝ հատկապես արևային էներգիայի վերաբերյալ և ընդգծել այդ տեխնոլոգիաների կարևորությունը էներգախնայողության, էկոլոգիայի պահպանման և համայնքային զարգացման համատեքստում։ Արևային էներգիայի կիրառումը կարևոր քայլ է դեպի էներգետիկ անկախություն, բնապահպանական խնդիրների լուծում։ ...
Մանրամասն |
|
18.05.25
ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Թանգարանային ոլորտի նվիրյալներ, Ստեփանավանի Ստեփան Շահումյանի, Սահակ Սահակյանի թանգարանների սիրելի աշխատակիցներ Այսօր նշում ենք Թանգարանների միջազգային օրը՝ արժևորելով այն կարևոր առաքելությունը, որ դուք ստանձնել եք մեր պատմամշակութային ժառանգության պահպանման և արժանապատիվ ներկայացման գործում: Սիրով շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ տոնի առթիվ: Ձեր կատարած աշխատանքը մեծապես նպաստում է մեր քաղաքի՝ Ստեփանավանի հոգևոր ու մշակութային կյանքի հարստացմանը։ Ձեր աշխատանքի շնորհիվ ձևավորվում է ամուր կապ սերունդների միջև, վերածնվում են մոռացված էջեր, և պատմությունն ունենում է կենդանի շունչ։ Թանգարանները դառնում են ոչ միայն հիշողության պահոց, այլև կրթական և ստեղծագործական հարթակ՝ նոր մոտեցումներով ու հետաքրքիր ...
Մանրամասն |
|
16.05.25
ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՎՈՎԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ՄԵՆԱՀԱՄԵՐԳԸ
|
Ստեփանավանի Ա. Ղարիբյանի անվան արվեստի դպրոցում օրերս տեղի ունեցավ դպրոցի դաշնամուրային բաժնի 6-րդ դասարանի աշակերտ, մի շարք միջազգային և հանրապետական մրցույթների առաջին կարգի դափնեկիր, ինչպես նաև Մեծ մրցանակակիր Վովա Սուքիասյանի մենահամերգը (դասատու Մարիա Սաֆարյան): Վովա Սուքիասյանի և դասատու Մարիա Սաֆարյանի նվաճումներն ու արձանագրած ձեռբերումներն արժանացել են Ստեփանավան համայնքի ղեկավարի ուշադրությանը։ Արմեն Գրիգորյանի կողմից, մշակութային ոլորտում ունեցած ներդրման և սաների հաջողությունների համար, Մարիա Սաֆարյանը պարգևատրվել է շնորհակալագրով, իսկ Վովա Սուքիասյանը ստացել է հուշանվեր։ Վովայի կատարումները բարձր գնահատվեցին նաև միջոցառման մասնակիցների կողմից: Շնորհավորելով կայացած մենահամերգի առթիվ՝ ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |