Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի և 12-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի պահանջներով՝ Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Ստեփանավան քաղաքային բնակավայր ընդգրկող համայնքում տնային (ընտանի) և գյուղատնտեսական կենդանիներ պահելու և հաշվառելու կանոնները՝ համաձայն հավելվածի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |