Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 689-րդ հոդվածով, հաշվի առնելով Ստեփանավան համայնքի ղեկավարի առաջարկությունը Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է Բնական գազի անխափան մատակարարման, գազահամակարգերի սպասարման և անվտանգ շահագործման նպատակով՝ տալ համաձայնություն գույքի անհատույց օգտագործման իրավունքով «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնելու ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ստեփանավան, Արմանիս, Ուրասար, Կաթնաղբյուր բնակավայրերում 2024 թվականին սուբվենցիոն ծրագրով կառուցված և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ներքոհիշյալ վկայականներում նշված գույքը (գազահամակարգը)՝
հ/հ
|
Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համարը
|
Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի տրման ամսաթիվը
|
1
|
10032025-06-0051
|
10․03․2025
|
2
|
10032025-06-0037
|
10․03․2025
|
3
|
11032025-06-0026
|
11․03․2025
|
4
|
14032025-06-
|
14․03․2025
|
- Թույլատրել Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հետ կնքել վերոհիշյալ վկայականներում նշված անշարժ գույքերի անհատույց օգտագործման պայմանագրեր՝ իրականացնելով նաև դրանց առնչվող անհրաժեշտ փաստաթղթերի ստորագրման, դրանցից բխող գործողությունների (այդ թվում՝ նոտարական վավերացման) կազմակերպման և պատշաճ իրականացման գործընթացը։
- Սույն որոշմամբ թույլատրել վերոնշյալ անշարժ գույքերն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել (գույքի անհատույց օգտագործման պայմանագրերը կնքել) 10 (տաս) տարի ժամկետով՝ յուրաքանչյուր պայմանագրում սահմանելով, որ եթե կողմերից որևէ մեկը պայմանագրի ժամկետի գործողության ավարտից 1 (մեկ) ամիս առաջ չի ծանուցում մյուս կողմին պայմանագիրը լուծելու կամ նոր պայմանագիր կնքելու մասին, ապա պայմանագիրը համարվում է երկարաձգված անորոշ ժամկետով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։ |