Նպատակ | «Կլիմայական ռիսկի գնահատումը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագիրն իրականացվել է Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ (ԱՌՆԱՊ) հիմնադրամի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) կողմից, վերջինիս և Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) ֆինանսական աջակցությամբ: Այն իրականացվել է Ծրագրով նախատեսված թիրախային մարզերի խոշորացված համայնքներում: Ծրագրի նպատակն է օժանդակել Հայաստանում դիմակայուն համայնքների կայացմանն ու զարգացմանը՝ խթանելով համայնքային բնակչության և ՏԻՄ-երի ակտիվ ներգրավվածությունը համարժեք արձագանքելու կլիմայի փոփոխության ազդեցությանը, ըստ այդմն ձեռնարկելով համապատասխան քայլեր համայնքում կլիմայական ռիսկերը նվազեցնելու և կլիմայի փոփոխության հարմարվողականության գործողություններ իրականացնելու համար: |