Հաշվի առնելով Ստեփանավան համայնքի ղեկավարի առաջարկությունը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 689-րդ հոդվածով, Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով՝ Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է 1. Բնական գազի անխափան մատակարարման, գազահամակարգերի սպասարկման և անվտանգ շահագործման նպատակով՝ տալ համաձայնություն գույքի անհատույց օգտագործման իրավունքով «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնելու ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ստեփանավան, Արմանիս, Ուրասար, Կաթնաղբյուր բնակավայրերում 2024 թվականին սուբվենցիոն ծրագրով կառուցված և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ներքոհիշյալ վկայականներում նշված գույքերը․
Հ/Հ
|
Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համարը
|
Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի տրման ամսաթիվը
|
Գույքի գտնվելու վայրը և անվանումը
|
Հողամասի բնութագրերը/ կադաստրային ծածակագիր, մակերեսի չափ՝հա, նպատակային նշանակություն, գործառնական նշանակություն/
|
Լրացուցիչ տեղեկություններ
|
1
|
29042025-06-0033
|
10․03․2025
|
Մարզ Լոռի, համայնք Ստեփանավան, գյուղ Արմանիս
|
|
Գրանցման օբյեկտ է հանդիսանում գազատարը՝ D-57*3.5 մմ L-2184 մ
76*3․5 մմ 796 մ
89*4 մմ 376 մ
108*4 մմ 182 մ
125*4 մմ 156 մ
159*4․5 մմ 130 մ
40մմ 45 մ
N 10032025-06-0051 վկայականի ուղղումը կատարվել է 29․04․2025թ․
|
2
|
29042025-06-0030
|
10․03․2025
|
Մարզ Լոռի, համայնք Ստեփանավան, գյուղ Ուրասար
|
|
Գազատար
D=57 մմ L=2160 մ, D=76 մմ L=926 մ,
D=89 մմ L=102 մ, D=108 մմ L=331 մ, D=133 մմ L=147 մ, D=159 մմ L=113 մ,
|
3
|
11032025-06-0026
|
11․03․2025
|
Մարզ Լոռի, համայնք Ստեփանավան, Ստեփանավան ք․
|
|
Առկա է սեփականության իրավունքով Միջին ճնշման գազատարի
D=160*9․1 մմ L=11815 մ պոլիէթիլեն խողովակ, D=159*4․5 մմ L=3788 մ պողպատե խողովակ, D=57*3․5 մմ, L=590 մ, D=76*3․5 մմ L=358 մ, D=89*4 մմ L=291 մ, D=108*4 մմ L=306 մ,
D=159*4․5 մմ L=67 մ,
|
4
|
02042025-06-0009
|
02․04․2025
|
Մարզ Լոռի, համայնք Ստեփանավան, գյուղ Կաթնաղբյուր
|
|
Առկա է ցածր ճնշման գազատար 4196 գծամետրով։
D=57x3․5 մմ, L=1702մ, D=76 x 3․5 մմ L=658 մ, D=89 x 4 մմ L=128 մ, D=108 x 4 մմ L=529 մ,
D=125 x 4մմ L=311 մ,
D=133 x 4.5 մմ L=33մ,
D=159 x 4.5 մմ L=835մ,
|
5
|
31072025-06-0044
|
31․07․2025
|
Մարզ Լոռի, համայնք Ստեփանավան, գյուղ Արմանիս, 3-րդ փողոց 1/1
|
06-007-0722-0021, 0,00065 հա, բնակավայրերի՝ այլ հողեր
|
Հողամասում առկա է 1․5 քմ ՊԳԿԿ և 0․7 քմ հաշվիչ հանգույց
|
6
|
02082025-06-0013
|
02․08․2025
|
Մարզ Լոռի, համայնք Ստեփանավան, գյուղ Կաթնաղբյուր, 4-րդ փողոց 3/1 հողամաս
|
06-051-0035-0011, 0,00124 հա, բնակավայրերի՝ այլ հողեր
|
Հողամասում առկա է 2,8 քմ ՊԳԿԿ և 0․70 քմ հաշվիչ հանգույց
|
7
|
09092025-06-0083
|
27․06․2025
|
Մարզ Լոռի, համայնք Ստեփանավան, գյուղ Ուրասար, 3-րդ փողոց 25/3 շինություն
|
06-106-0021-0033, 0,00119 հա, բնակավայրերի՝ այլ հողեր
|
Հողամասում առկա է 1․5 քմ ՊԳԿԿ և 0․7 քմ հաշվիչ հանգույց
27․06․2025թ․ վկայական
|
2. Թույլատրել Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հետ կնքել վերոհիշյալ վկայականներում նշված գույքերի անհատույց օգտագործման պայմանագրեր՝ իրականացնելով նաև դրանց առնչվող անհրաժեշտ փաստաթղթերի ստորագրման, դրանցից բխող բոլոր գործառույթներիկազմակերպման և պատշաճ իրականացման գործընթացը՝ ապահովելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրեսգրքի 36-րդ գլխով սահմանված՝ գույքի անհատույց օգտագործման պայմանագրերի նկատմամբ առաջադրված պահանջները։
3. Սույն որոշմամբ նշված գույքերն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել (գույքի անհատույց օգտագործման պայմանագրերը կնքել) անորոշ ժամկետով:
4. Ուժը կորցրած ճանաչել Ստեփանավան համայնքի ավագանու 14 մարտի 2025 թվականի N 24-Ա, 11 ապրիլի 2025 թվականի N 34-Ա և 05 օգոստոսի 2025 թվականի N 68-Ա որոշումները։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։
|