Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը, 11-րդ հոդվածը 13-րդ հոդվածի 10-րդ մասը, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է 1. Ստեփանավան համայնքում հաստատել մասնակցային բյուջետավորման ընթացակարգը և 2025 թվականի բյուջեում հատկացնել 10000000 (տասը միլիոն) ՀՀ դրամ գումար 2025 թվականի ընթացքում մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով: 2. Մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման համար սահմանվում են քաղաքաշինության ոլորտը՝ որպես առաջնահերթություն: 3. Մասնակցային բյուջետավորման գործընթացի ժամանակ առաջարկներ ներկայացնելու իրավասություն ունեն՝ համայնքի ավագանին, համայնքի ղեկավարը, համայնքի բնակիչները, քաղաքացիական հասարակությունը և հասարակական կազմակերպությունները: 4. Համայնքի ղեկավարին՝ 1) սույն որոշման 1-ին կետում սահմանված գործընթացը՝ որպես ծրագրային բաղադրիչ, ներառել համայնքի 2025 թվականի ՄԺԾԾ-ում, տարեկան աշխատանքային պլանում և բյուջեում: 2) քվեարկության արդյունքում ընտրված առաջարկը(ները) ներկայացնել ավագանու հավանությանը: 3) իրականացնել վերահսկողություն մասնակցային բյուջետավորման գործընթացի նկատմամբ: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։ |