Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով և 13-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի ղեկավարի առաջարկությունը Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է 1. Հաստատել Ստեփանավան համայնքի աղբահանության և սանիտարական մաքրման տեղական կառավարման պլանը՝ համաձայն հավելվածի։ 2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |