Նպատակ | ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի կայուն էներգետիկ և կլիմայական գործողությունների ծրագրի հիմնական նպատակն է սահմանել տնտեսական, տեխնիկական, տեխնոլոգիական և ներդրումային երկարաժամկետ միջոցառումներ, որոնք կապահովեն համայնքում էներգաարդյունավետության և վերականգնվող ռեսուրսների հաշվին էներգիայի տեղական արտադրության բարձր մակարդակի ձեռքբերում՝ նպաստելով էներգառեսուրսների խելամիտ սպառմանը, համայնքի էներգետիկ անվտանգության բարձրացմանը, ՋԳ արտանետումների կրճատմանը, քաղաքային միջավայրի բարելավմանն, ինչպես նաև կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ համայնքի դիմադրողականության ամրապնդմանը՝ հարմարվողականության միջոցառումների իրականացման շնորհիվ: |