16.07.25
ԿԱՅԱՑԱՎ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
|
Ստեփանավանի համայնքապետարանում հուլիսի 16-ին կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում համայնքի ղեկավարին ըստ ոլորտների ներկայացվեց աշխատանքների ընթացքը։ Քննարկման շրջանակում անդրադարձ կատարվեց մի շարք կարևոր ուղղությունների՝ քաղաքի ընդհանուր զարգացման ծրագրեր, մշակութային կյանքի աշխուժացում, համայնքային նախաձեռնությունների առաջխաղացում։ Հատուկ ուշադրություն դարձվեց նաև այն խնդիրներին, որոնք պահանջում են համակարգված մոտեցում և փուլային լուծումներ։ Կարևորելով կառավարման արդյունավետության բարձրացումն ու աշխատանքների կազմակերպված իրականացումը՝ Արմեն Գրիգորյանի կողմից տրվեցին հստակ հանձնարարականներ:
|
|
14.07.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
ՀՀ Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է՝հաշտարարությունն այսուհետ պարտադիր է ընտանեկան որոշ գործերովՀարգելի՛ քաղաքացիներ այսօրվանից սկսած, եթե ունեք- ամուսնալուծության- երեխայի բնակության վայրի որոշման- ալիմենտի (ապրուստավճարի) բռնագանձման- ամուսինների ընդհանուր սեփականությունը համարվող գույքի բաժանման- երեխայի հետ շփմանը, դաստիարակությանն ու կրթությանը վերաբերող հարցերով ծնողական իրավունքների իրականացման- երեխայի տեսակցության կարգ սահմանելու- ամուսնական պայմանագրի փոփոխման կամ լուծման վերաբերյալ վեճ, ապա մինչ դատարան դիմելը պետք է փորձեք վեճը լուծել հաշտարարության միջոցով:Կողմերը կարող են փոխադարձ համաձայնությամբ ընտրել իրենց հաշտարարին: Հաշտարարներիցանկը առկա է https://e-mediation.am/ ...
Մանրամասն |
|
14.07.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի՛ քաղաքացիներ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մշակվել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վերաբերյալ հանրային կարծիքի պարբերաբար ուսումնասիրության և տվյալների հավաքագրման հարցաշար, որը հնարավորություն կտա ուսումնասիրել ֆիզիկական կուլտուրայի նկատմամբ բնակչության դիրքորոշումը: Խնդրում ենք անցնել հետևյալ հղումով և լրացնել հարցաշարը: Ձեր մասնակցությունը չափազանց կարևոր է:
|
|
11.07.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի համաքաղաքացիներ Տեղեկացնում ենք, որ հուլիսի 14-ից 18-ը՝ ժամը 08։00-18։00-ն, Ստեփանավանի հրաձգարանի տարածքում անցկացվելու է հրաձգության գործնական պարապմունք: Խնդրում ենք պահպանել զգուշավորություն:
|
|
09.07.25
ԳՆԱՀԱՏԵԼ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ՈՒ ԾԱԽՍԵՐԸ՝ ՊԼԱՆԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԵՏԱԳԱ ՔԱՅԼԵՐԸ
|
Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանն այսօր համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ անցկացրած խորհրդակցության ընթացքում կարևորել է աշխատանքների հստակ պլանավորումն ու համակարգված մոտեցումները՝ խնդիրների արդյունավետ լուծման և համայնքի ֆինանսական կայուն զարգացման համար։ Այդ նպատակով համայնքի ղեկավարը ոլորտային պատասխանատուներին հանձնարարել է հստակեցնել ընթացիկ և առաջիկա եկամուտներն ու ֆինանսները, արձանագրել անելիքները, վերլուծել ոլորտային ծախսերը, սահմանել նպատակային գործողություններ և մշակել հաջորդական քայլերի ժամանակացույց։ Արմեն Գրիգորյանը կարևորել է համայնքապետարանի ծրագրերի և պարտավորությունների հաշվետու ու հետևողական իրականացումը, ինչը թույլ կտա ապահովել համայնքի համաչափ զարգացումն ...
Մանրամասն |
|
09.07.25
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ
|
🌟 Անմոռանալի օր՝ համայնքի ղեկավարի գեղեցիկ անակնկալով Մանկության ամենավառ հիշողությունները ձևավորվում են սիրով ու հոգատարությամբ Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը, պահպանելով արդեն ձևավորված բարի ավանդույթը, այս տարի ևս սիրով հանդիպեց համայնքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզների ավարտական խմբերի սաների հետ: 📸 Ավանդական խմբակային նկարը, որ սաներից յուրաքանչյուրը կտանի իր հետ, կդառնա նրանց մանկության գեղեցիկ հուշերից մեկը: 🎠 Օրվա ամենավառ պահերից մեկը համայնքի ղեկավարի անակնկալն էր՝ քաղաքային այգու բոլոր կարուսելները սաների համար այսօր գործեցին անվճար՝ ավելացնելով ևս մի գեղեցիկ պահ նրանց մանկության հեքիաթին: 🎉 Օրը տոն դարձավ ոչ միայն փոքրիկների, այլև մանկապարտեզների տնօրենների, ...
Մանրամասն |
|
08.07.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն Ստեփանավանում
|
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Հուլիսի 17-ին՝ ժամը 1100-1600-ն ծառայություններ կմատուցվեն Ստեփանավան համայնքում՝ քաղաքային հրապարակում (համայնքապետարանի դիմաց)։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ ԼՂ-ից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են տեղում դիմումներ ներկայացնել։ Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում, քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ, կարող ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |