Հարգելի՛ բնակիչներ՝
Սույն թվականի նոյեմբերի 18-ին, ժամը՝ 11:30-ին Ստեփանավան համայնքի Արմանիս բնակավայրի վարչական շենքում, կիրականացվի «Սագամար» ՓԲԸ ընկերության կողմից «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ 12-րդ, 13-րդ հոդվածների, 16-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետի և ՀՀ կառավարության 2015թ. նոյեմբերի 19-ի «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն (առաջին փուլ) նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային լսում: Հանրային լսման մասնակցության մուտքն ազատ է: Ձեր հարցերը կարող եք ուղղել՝ ստորև նշված հեռախոսահամարին զանգահարելով կամ էլեկտրոնային նամակի միջոցով:
Հանրային լսման արդյունքները կներկայացվեն համայնքապետարանի պաշտոնական կայք էջում: