|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
13 մայիսի 2022 թվականի N 52-Ա |
ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարին է դիմել «Ստեփանավան Լոռէ փրկարար ջոկատ» հասարակական կազմակերպության տնօրեն՝ Արմեն Առաքելյանը կազմակերպությանը պատկանող TOYOTA SEQUOIA 4.7 տրանսպորտային միջոցի նկատմամբ փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն կիրառելու խնդրանքով: Վերը նշված տրանսպորտային միջոցը արտակարգ իրավիճակներում օգնություն է ցուցաբերում բնակչությանը, կատարում է որոնողափրկարարական աշխատանքներ, ինչպես նաև Ստեփանավան համայնքի տարածքում արտակարգ իրավիճակներում ծառայում է որպես շարժական կառավարման կենտրոն: Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով «Ստեփանավան Լոռէ փրկարար ջոկատ» հասարակական կազմակերպության տնօրեն՝ Արմեն Առաքելյանի 12.05.2022թ. թիվ Ա-268 դիմումը, ՀՀ հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է` 1. Հաշվետու տարվա համար սահմանել արտոնություն՝ «Ստեփանավան Լոռէ փրկարար ջոկատ» հասարակական կազմակերպությանը ազատել TOYOTA SEQUOIA 4.7 տրանսպորտային միջոցի փոխադրամիջոցի գույքահարկից:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |
Կողմ -14 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՀՐԱՀԱՏ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՆՈՒՇ ԳԱԳԻՆՅԱՆ ԱՏՈՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՆՈ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԼԻԼԻԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐԵՎԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀՄԱՅԱԿ ՆԱԶԱՐՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՊԱՊՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՊԱՊՅԱՆ ԼԵՎՈՆ ՏՈՆՈՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|