Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 31
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 522
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 ապրիլի 2025 թվականի N 522

ԱՐՏՅՈՄ ՄԱՐՏՈՒՆԻ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՑ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

2025 թվականի փետրվարի 19-ի դրությամբ սեփականության իրավունքով Ստեփանավան համայնքի տարածքում քաղաքացի Արտյոմ Մարտունի Կիրակոսյանի (Հասցե՝ ք Ստեփանավան, Բաղրամյան փողոց, 142 տուն) անվամբ գրանցված VAZ 21063 մակնիշի, 34RL470 հաշվառման համարանիշով փոխադրամիջոցի գույքահարկի գումարը կազմում է 70574 /յոթանասուն հազար հինգ հարյուր յոթանասունչորս/ ՀՀ դրամ, որից գույքահարկի ապառք՝ 55200 /հիսունհինգ հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ, գույքահարկի տույժ՝ 15374 /տասնհինգ հազար երեք հարյուր յոթանասունչորս/ ՀՀ դրամ: Նշված գումարը առաջացել է 2017-2024թ․ ընթացքում ՀՀ հարկային օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հարկային պարտավորությունները չկատարելու պատճառով և տվյալ գումարը ենթակա է գանձման:

Վերոգրյալի կապակցությամբ 2025 թվականի փետրվարի 19-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի համաձայն՝ Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ փոխադրամիջոցի գույքահարկի վճարման ենթակա գումարը գանձելու նպատակով։ Հարուցված վարչական վարույթի շրջանակներում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ 2025 թվականի փետրվարի 28-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է քաղաքացի Արտյոմ Մարտունի Կիրակոսյանը։

Վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին։ 2025 թվականի փետրվարի 28-ին տեղի ունեցած վարչական վարույթի լսումների վերաբերյալ կազմվել է թիվ 21 արձանագրությունը։ Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասը, ՀՀ հարկային օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասը և 401-րդ հոդվածը, ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ, 56-րդ, 58-րդ, 59-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով և 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով որոշում եմ.

1. Քաղաքացի Արտյոմ Մարտունի Կիրակոսյանից հօգուտ Ստեփանավան համայնքի բյուջե գանձել՝ 70574 /յոթանասուն հազար հինգ հարյուր յոթանասունչորս/ ՀՀ դրամ, որպես փոխադրամիջոցի գույքահարկի գումար:

2. Որոշման օրինակը եռօրյա ժամկետում ուղարկել հարկ վճարողին։

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ստեփանավան համայնքի ղեկավարին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:

4. Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում։

5. 2020 թվականը ներառյալ փոխադրամիջոցի գույքահարկի գումարը պետք է վճարվի ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչության Ստեփանավանի համայնքապետարանի 900255101454 հաշվարկային հաշվին։ Սկսած 2021 թվականից փոխադրամիջոցի գույքահարկի գումարը պետք է վճարվի ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչության Ստեփանավանի համայնքապետարանի 900255002538 հաշվարկային հաշվին։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթ մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով` իրազեկման հաջորդ օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner