Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 39-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 հուլիսի 2020 թվականի N 39-Ա

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ Ք.ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 6/58Ա ՀԱՍՑԵԻ 0.002 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Թամարա Ջեմշուտի Ղարիբյանի դիմումը, 17.11.2009թ. թիվ 2879 սեղանամատյանով հաստատված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի պայմանագիրը, 30.11.2011 թվականի N 2533188 անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման վկայականը, Ստեփանավան քաղաքային համայնքի գլխավոր հատակագիծը, ՀՀ կառավարության 27.04.2006թ. թիվ 570-Ն որոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ և 64-րդ հոդվածներով և 66-րդ հոդվածի 3-րդ կետով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է`

1. Ստեփանավան համայնքին սեփականության իրավունքով պատկանող և Թամարա Ջեմշուտի Ղարիբյանին 30.11.2011թ. թիվ 2533188 անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի համաձայն սեփականության իրավունքով պատկանող, Արևելյան փողոց 6/58ա հասցեի ավտոտնակի, կառուցապատման իրավունքով տրամադրված 0.002 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել՝ բնակավայրերի նպատակային նշանակության խառը կառուցապատման գործառնական նշանակությունից՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության:

2. Համաձայն Ստեփանավան քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի և տարածքների գոտիավորման նախագծի հողամասը 2013 թվականից հետո չի գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, հողամասը չի գտնվում նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում: Հողամասի սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և /կամ/ չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք:

3. Համայնքի ղեկավարին՝ գործող օրենսդրության համաձայն հողամասը ուղղակի վաճառքով օտարել Թամարա Ջեմշուտի Ղարիբյանին և սահմանված կարգով կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:

4. Հողամասի օտարման համար համայնքի բյուջե վճարել 10560.0 /տասը հազար հինգ հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ:

5. Օտարման գործարքից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումում:


Կողմ -11

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ԹՈՒՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՍԵՆ

ՃԱՎՐՈՒՇՅԱՆ ԴԱՎԻԹ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀՄԱՅԱԿ

ՉԵՐՔԵԶՅԱՆ ՄԱՆՎԵԼ

ՊԱՊՅԱՆ ԱՐՄԱՆ

ՌԵՎԱԶՅԱՆ ԽԱԼԱԹ

ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՏՈՆՈՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ ԱՇՈՏ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner