Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. ապրիլի 12-ի N 286-Ն որոշման 8-րդ մասով և հիմք ընդունելով 20.05.2019թ. N20052019-06-0028, 18.07..2015թ. N18072015-06-0032 և 31.05.2019թ. N 31052019-06-0030 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականները, համայնքի ավագանին որոշում է
Տալ հավանություն համայնքային սեփականության հողերը վարձակալությամբ տրամադրելուն
ա/ Ստեփանավան համայնք գ. Ուրասար, գյուղատնտեսական նշանակության 2-րդ կարգի վարելահող, ծածկագիր 06-106-0124-0006, մակերեսը 1.0926 հա: Տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 10000 /տաս հազար /դրամ : Վարձակալության ժամկետը 25 տարի:
բ/ Ստեփանավան համայնք, ջրային հող, ծածկագիր` 06-007-0178-0010, մակերեսը 6.31371 հա: Տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 334000 / երեք հարյուր երեսունչորս հազար/ դրամ: Վարձակալուոյան ժամկետը 99 տարի:
գ/ Ստեփանավան համայնք, գ. Ուրասար, ջրային հող, ծածկագիր` 06-0106-0239-0002, մակերեսը 0.5 հա: Տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 5000 /հինգ հազար/դրամ: Վարձակալութայան ժամկետը 99 տարի: