|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 հունվարի 2025 թվականի N 76 |
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՎԱՐՏԱՆ ՆԵՐԿԱՐԱՐՅԱՆԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Վարտան Ներկարարյանի 2025 թվականի հունվարի 13-ի հայտը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 3.1-րդ կետով և և Ստեփանավան համայնքի ավագանու 24.12.2024թ. թիվ 131-Ն որոշմամբ՝ որոշում եմ. 1. Ստեփանավան համայնքի Գ. Նժդեհ փողոց թիվ 1 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Վարտան Ներկարարյանի հայտը բավարարել և նրան տալ հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն ընթացիկ տարվա առաջին եռամսյակի համար՝ 01.01.2025-31.03.2025թթ.: 2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար՝ Հ. Մովսիսյանին եռօրյա ժամկետում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվությունը: 3. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման, առևտրի սպասարկման, տրանսպորտի և գովազդի բաժնին տուրքերի գանձումները կատարել ըստ գործող կարգի: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|