Ստեփանավան համայնքի ապրանքանյութական արժեքների գույքագրման ցուցակում ընդգրկված ДТ-75 մակնիշի 1986թ. արտադրության տրակտորը մինչև օրս չի ծառայել իր նպատակային նշանակությանը, գտնվում է անսարք վիճակում, ուստի անհրաժեշտություն է առաջացել սահմանված կարգով օտարել համայնքային սեփականություն հանդիսացող շարժական գույքը: Ելնելով վերը նշվածից, հիմք ընդունելով` Արտյոմ Սաքանյան ԱՁ-ի կողմից գյուղատնտեսական մեքենաների և սարքավորումների գնահատման թիվ 1-3/1 հաշվետվությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համայնքի ավագանին որոշում է`
1. Թույլատրել համայնքի ղեկավարին աճուրդով վաճառքի սահմանված կարգով օտարել համայնքի սեփականությունը հանդիսացող ДТ-75 մակնիշի 1986թ. արտադրության տրակտորը, մեկնարկային գին սահմանելով 279000 ՀՀ դրամ` համաձայն Արտյոմ Սաքանյան ԱՁ-ի կողմից գյուղատնտեսական մեքենաների և սարքավորումների գնահատման թիվ 1-3/1 հաշվետվության:
2. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի կարգով որոշումն ուժի մեջ կմտնի ընդունմանը հաջորդող օրվանից: