ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ստեփանավան քաղաքի, Արցախ թաղամասի արևմտյան կողմից հարող, 06-007-1068-0001 կադաստրային ծածկագրով փողոցը անվանել Արցախի փողոց:
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումը և որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին 25.02.2021թ. «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 233-Ն որոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Ստեփանավան համայնքի ավագանին՝ որոշում է.
1. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ստեփանավան քաղաքի, Արցախ թաղամասի արևմտյան կողմից հարող, 06-007-1068-0001 կադաստրային ծածկագրով փողոցը անվանել Արցախի փողոց:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։