Այսօր: Երեքշաբթի, 4 Մարտի 2025թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 91
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 247
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 փետրվարի 2025 թվականի N 247

ՎԱՀԱՆ ԳԱՐԵԳԻՆԻ ԱԶԱՐՅԱՆԻՑ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

2025 թվականի հունվարի 21-ի դրությամբ սեփականության իրավունքով Ստեփանավան համայնքի տարածքում քաղաքացի Վահան Գարեգինի Ազարյանի (Հասցե՝ քՍտեփանավան, Դեսինի փողոց,  36 շենք, 7 բն) անվամբ գրանցված HONDA ELYSION 2.4  մակնիշի 37GF335    հաշվառման համարանիշով փոխադրամիջոցի գույքահարկի գումարը կազմում է 91939 /իննսունմեկ հազար ինը հարյուր երեսունինը/ ՀՀ դրամ, որից գույքահարկի ապառք՝ 79752 /յոթանասունինը հազար յոթ հարյուր հիսուներկու/ ՀՀ դրամ, գույքահարկի տույժ՝ 12187 /տասներկու  հազար մեկ հարյուր հիսուներկու/ ՀՀ դրամ: Նշված գումարը առաջացել է 2023-2024թթ ընթացքում ՀՀ հարկային օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հարկային պարտավորությունները չկատարելու պատճառով և տվյալ գումարը ենթակա է գանձման:

Վերոգրյալի կապակցությամբ 2025 թվականի հունվարի 21-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի  համաձայն՝ Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ փոխադրամիջոցի գույքահարկի վճարման ենթակա գումարը գանձելու նպատակով։

Հարուցված վարչական վարույթի շրջանակներում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ 2025 թվականի հունվարի 29-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է քաղաքացի Վահան Գարեգինի Ազարյանը։ Վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին։

2025 թվականի հունվարի 29-ին տեղի ունեցած վարչական վարույթի լսումների վերաբերյալ կազմվել է թիվ 2 արձանագրությունը։

 

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասը, ՀՀ հարկային օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասը և 401-րդ հոդվածը, ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ, 56-րդ, 58-րդ, 59-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով և  35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով որոշում  եմ.

  1. Քաղաքացի Վահան Գարեգինի Ազարյանից հօգուտ Ստեփանավան համայնքի բյուջե գանձել՝ 91939 /իննսունմեկ հազար ինը հարյուր երեսունինը/ ՀՀ դրամ, որպես փոխադրամիջոցի գույքահարկի գումար:
  2. Որոշման օրինակը եռօրյա ժամկետում ուղարկել հարկ վճարողին։
  3. Սույն  որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ստեփանավան համայնքի ղեկավարին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
  4. Սույն որոշման պահանջները կամովին  չկատարելու դեպքում  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում։
  5. Սկսած 2021 թվականից փոխադրամիջոցի գույքահարկի գումարը պետք է վճարվի ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչության Ստեփանավանի համայնքապետարանի 900255002538 հաշվարկայինհաշվին։
  6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթ մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով` իրազեկման հաջորդ օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner