|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.hamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 հունիսի 2022 թվականի N 60-Ա |
ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ ՀՈԱԿ-Ի ԹՎՈՎ 21 ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԸ ՉՎՃԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Երաժշտական և արվեստի դպրոցներին ազգային, փողային և լարային նվագարանների գծով 2021 թվականի ուսուցման համար 2021 թվականի ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներից «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» ՀՀ կառավարության 30.12.2020թ. թիվ 2215-Ն որոշման հավելված 5-ի աղյուսակ 9-ով սահմանված դպրոցների համամասնություններին համապատասխան՜ Ստեփանավանի արվեստի դպրոց ՀՈԱԿ-ին 44 սովորողի համար հատկացվել է տարեկան 9590,6 ՀՀ դրամ: 2022 թվականի հունվարի 24-ին կնքված պայմանագրի համաձայն՝ սովորողներին տրվող վարձավճարները կրճատվել է և դարձել է 23 սովորողի համար: 21 սովորողի ուսման վարձը փոխհատուցելու համար անհրաժեշտ է 195000 ՀՀ դրամ 2022 թվականի ուսումնական տարին ավարտելու համար: Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով պահանջներով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է` 1. Թույլատրել մինչև 2022 թվականի ուսումնական տարվա ավարտ 21 սովորողի հաշվով 195000 ՀՀ դրամի չափով վարձավճար չվճարվիլ (հավելվածները կցվում են):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Ներկայացնել կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանման գործողությունների ծրագիր՝ համայնքի ավագանու վերը հիշատակված որոշման ընդունման օրից երկու տարվա ընթացքում, և ներառել կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության գաղափարները համապատասխան քաղաքականություններում, ռազմավարություններում և ծրագրերում: |
Կողմ -12 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՀՐԱՀԱՏ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՆՈՒՇ ԳԱԳԻՆՅԱՆ ԱՏՈՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆ ԱՐՄԵՆ ԻՍՊԻՐՅԱՆ ԱՆՈՒՇ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՋՈՆ ՄԱՐԻԿՅԱՆ ՀԱՅԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀՄԱՅԱԿ ՆԱԶԱՐՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ԱՂՈՒՆԻԿ ՊԱՊՅԱՆ ԱՐԹՈՒՐ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|