|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.hamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 նոյեմբերի 2025 թվականի N 1216 |
ՀՀ ՄԱՐԶ ԼՈՌԻ ՀԱՄԱՅՆՔ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ Գ. ՈՒՐԱՍԱՐ 06-106-0134-0002 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐԻ 3.0251 ՀԱ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԽՈՏՀԱՐՔ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՍՈՒՆ ՀԱԿՈԲԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով Սասուն Հակոբի Սարգսյանի կողմից 22.07.2024թ. ներկայացված թիվ Ս-777 դիմումը, «Սամվել Ֆրանգյան Կամսարի» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, 27.03.2006թ. ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը՝ ժառանգական գործ թիվ 112 գրանցված սեղանամատյանում 1077 համարով, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով և«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24 կետով՝ որոշում եմ. 1․Ճանաչել Սասուն Հակոբի Սարգսյանի սեփականության իրավունքը Ուրասար գյուղի 06-106-0134-0002 կադաստրային ծածկագրի տակ գտնվող ըստ փաստացի չափագրման 3.0251 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, խոտհարք գործառնական նշանակության հողամասի նկատմամբ։ ա/ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ուրասար գյուղի 06-106-0134-0002 կադաստրային ծածկագրի տակ գտվող գյուղատնտեսական նպատակային նշանակության, խոտհարք գործառնական նշանակության հողամասի մակերեսը՝ 3.0251 հա։ 2․Հաստատել Ուրասար գյուղի 06-106-0134-0002 կադաստրային ծածկագրի տակ գտվող 3.0251 հա հողամասի ճշտված սահմանները՝ համաձայն «ՍԱՄՎԵԼ ԿԱՄՍԱՐԻ ՖՐԱՆԳՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված, համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի։ 3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից։ Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Կադաստրի կոմիտեի միավորված մարզային ստորաբաժանումում։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|