|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.hamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 նոյեմբերի 2025 թվականի N 94-Ա |
ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը, 11-րդ հոդվածը, 13-րդ հոդվածի 10-րդ մասը, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Ստեփանավան համայնքի ավագանին. որոշում է. 1. Ստեփանավան համայնքում հաստատել մասնակցային բյուջետավորման ընթացակարգը և 2026 թվականի բյուջեում հատկացնել 20000000 (քսան միլիոն) ՀՀ դրամ գումար 2026 թվականի ընթացքում մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով: 2. Մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման համար սահմանվում են կապիտալ բնույթի ծրագրերը որպես առաջնահերթություն: 3. Մասնակցային բյուջետավորման գործընթացի ժամանակ առաջարկներ ներկայացնելու իրավասություն ունեն՝ համայնքի ավագանին, համայնքի ղեկավարը, համայնքի բնակիչները, քաղաքացիական հասարակությունը և հասարակական կազմակերպությունները: 4. Համայնքի ղեկավարին՝ 1) սույն որոշման 1-ին կետում սահմանված գործընթացը՝ որպես ծրագրային բաղադրիչ, ներառել համայնքի 2026 թվականի ՄԺԾԾ-ում, տարեկան աշխատանքային պլանում և բյուջեում: 2) քվեարկության արդյունքում ընտրված առաջարկը(ները) ներկայացնել ավագանու հավանությանը: 3) իրականացնել վերահսկողություն մասնակցային բյուջետավորման գործընթացի նկատմամբ: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։ |
Կողմ -15 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՀՐԱՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՆՈՒՇ ԳԱԳԻՆՅԱՆ ԱՏՈՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆ ԱՐՄԵՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՋՈՆ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐԾՐՈՒՆ ՄԱՐԻԿՅԱՆ ՀԱՅԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀՄԱՅԱԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՄԱՐՏՈՒՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ԱՂՈՒՆԻԿ ՊԱՊՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՊԱՊՅԱՆ ԼԵՎՈՆ ՏՈՆՈՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(165.97 Կբ)
Ընթացակարգ |
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|