Այսօր: Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 26-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 մարտի 2019 թվականի N 26-Ա

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ Ք.ՍՏԵՓԱՆԱՎԱՆ Գ.ՆԺԴԵՀԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 3/13-7 ՀԱՍՑԵԻ 06-007-0020-0035 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ 0.002 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 60-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՑԱՆԿԻՑ ՀԱՆԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Էդիկ Սերյոժի Վերանյանի դիմումը՝ Գ.Նժդեհի փողոց թիվ 3/13-7 հասցեի 0.002 հա կառուցապատման իրավունքով իրեն պատկանող հողամասը ուղղակի վաճառքով օտարելու մասին, 20.04.2018թ. թիվ 20042018-06-0001 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, Ստեփանավան քաղաքային համայնքի գլխավոր հատակագիծը, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ և 66-րդ հոդվածի 3-րդ կետով, Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է`

1. Ստեփանավան համայնքի սեփականությունը հանդիսացող Գ.Նժդեհի փողոց 3/13-7 հասցեի, 06-007-0020-0035 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0.002 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, խառը կառուցապատման գործառնական նշանակության հողամասը հանել ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկից և նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել հողամասը կառուցապատման իրավունքով օգտագործող Էդիկ Սերյոժայի Վերանյանին:

2. Գ.Նժդեհի փողոց թիվ 3/13-7 հասցեի հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել՝ բնակավայրերի նպատակային նշանակության խառը կառուցապատման գործառնական նշանակությունից՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության:

3. Համաձայն Ստեփանավան քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի և տարածքների գոտիավորման նախագծի, վերը նշված հողամասը հանել ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկից: Հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում: Հողամասը ուղղակի վաճառքով օտարումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և /կամ/ չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք:

4. Համայնքի ղեկավարին գործող օրենսդրության համաձայն հողամասը ուղղակի վաճառքով օտարել Էդիկ Սերյոժի Վերանյանին և սահմանված կարգով նրա հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:

5. Հողամասի օտարման գինը սահմանել՝ Ստեփանավան քաղաքի հողամասերի կադաստրային արժեքը՝ 1 քմ հողամասի համար 528.0 /հինգ հարուր քսանութ/ ՀՀ դրամ:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


Կողմ -9

ԱՍՐՅԱՆ ԳՈՌ

ՃԱՎՐՈՒՇՅԱՆ ԴԱՎԻԹ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀՄԱՅԱԿ

ՉԵՐՔԵԶՅԱՆ ՄԱՆՎԵԼ

ՊԱՊՅԱՆ ԱՐՄԱՆ

ՌԵՎԱԶՅԱՆ ԽԱԼԱԹ

ՍԱՀՐԱԴՅԱՆ ԷԴԳԱՐ

ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՀՐԱՉՅԱ

ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ ԱՇՈՏ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner