|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 մայիսի 2018 թվականի N 43-Ա |
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՒՐԱՍԱՐ ԳՅՈՒՂԻ 3-ՐԴ ՓՈՂՈՑ 25/1 ՀԱՍՑԵԻ, ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՎ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդի 24.02.2018թ. թիվ 121 գրությունը, 11.04.2018թ. թիվ 11042018-06-0054 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, ղեկավարվելով, ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդված 1-ին կետի 1.2 ենթակետով, ՀՀ կառավարության 12.04.2001թ թիվ 286 որշման 15 կետի ա ենթակետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ 1-ին մասի հոդվածի 21-րդ կետով, համայնքի ավագանին որոշում է` 1. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ուրասար գյուղի 3 փողոց 25/1 հասցեի Ստեփանավան համայնքի սեփականությունը հանդիսացող՝ 72.32 քմ ներքին մակերեսով եկեղեցին և 0.5925 հա մակերեսով եկեղեցու զբաղեցրած հողամասը անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |
Կողմ -12 ԱՍՐՅԱՆ ԳՈՌ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ ԹՈՒՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԽԱՆԲԵԿՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՃԱՎՐՈՒՇՅԱՆ ԴԱՎԻԹ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀՄԱՅԱԿ ՉԵՐՔԵԶՅԱՆ ՄԱՆՎԵԼ ՊԱՊՅԱՆ ԱՐՄԱՆ ՌԵՎԱԶՅԱՆ ԽԱԼԱԹ ՍԱՀՐԱԴՅԱՆ ԷԴԳԱՐ ՏՈՆՈՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ ԱՇՈՏ | Դեմ -0 | Ձեռնպահ -1 ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|