Այսօր: Չորեքշաբթի, 4 Դեկտեմբերի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 67
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 80-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հունիսի 2024 թվականի N 80-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՂՈՑԻ ՀԱՐԱՎԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԿԱԶՄԱՎՈՐՎՈՂ ԹԱՂԱՄԱՍԸ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ԵՎ ԹԱՂԱՄԱՍԻ ՓՈՂՈՑՆԵՐԸ ՀԱՄԱՐԱԿԱԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 29.12.2005 թվականի թիվ 2387-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին 25.02.2021թ. «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 233-Ն, ՀՀ կառավարության 27.04.2006 թվականի թիվ 570-Ն որոշումները, Լոռի-5. միկրոռեգիոնալ մակարդակի՝ համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման նախագիծը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է.

1. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ստեփանավան քաղաքի, Երիտասարդական փողոցի հարավարևելյան հատվածում կազմավորվող թաղամասը անվանակոչել «Սարալանջ» թաղամաս, իսկ թաղամասում առկա փողոցները համարակալել, ըստ սույն որոշման անբաժանելի մաս հանդիսացող հավելվածի՝ թիվ 1, թիվ 2, թիվ 3, թիվ 4 և թիվ 5:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։


Կողմ -16

ԱՍՐՅԱՆ ՎԱՐՍԻԿ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՆՈՒՇ

ԳԱԳԻՆՅԱՆ ԱՏՈՄ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ԴԱՎԹՅԱՆ ԱՐՄԵՆ

ԻՍՊԻՐՅԱՆ ԱՆՈՒՇ

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՋՈՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐԾՐՈՒՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՆՈ

ՄԱՐԻԿՅԱՆ ՀԱՅԿ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀՄԱՅԱԿ

ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ԱՂՈՒՆԻԿ

ՊԱՊՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՊԱՊՅԱՆ ԼԵՎՈՆ

ՏՈՆՈՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner