2025 թվականի փետրվարի 12-ի դրությամբ սեփականության իրավունքով Ստեփանավան համայնքի տարածքում քաղաքացի Գուրգեն Դավիթի Շարբաթյանի (Հասցե՝ ք․ Ստեփանավան, Սպարապետի փողոց, 8 տուն) անվամբ գրանցված MERCEDES-BENZ E 280 մակնիշի 35XA165 հաշվառման համարանիշով փոխադրամիջոցի գույքահարկի գումարը կազմում է 55379 /հիսունհինգ հազար երեք հարյուր յոթանասունինը/ ՀՀ դրամ, որից գույքահարկի ապառք՝ 53050 /հիսուներեք հազար հիսուն/ ՀՀ դրամ, գույքահարկի տույժ՝ 2329 /երկու հազար երեք հարյուր քսանինը/ ՀՀ դրամ: Նշված գումարը առաջացել է 2024թ․ ընթացքում ՀՀ հարկային օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հարկային պարտավորությունները չկատարելու պատճառով և տվյալ գումարը ենթակա է գանձման:
Վերոգրյալի կապակցությամբ 2025 թվականի փետրվարի 12-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի համաձայն՝ Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ փոխադրամիջոցի գույքահարկի վճարման ենթակա գումարը գանձելու նպատակով։
Հարուցված վարչական վարույթի շրջանակներում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ 2025 թվականի փետրվարի 21-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է քաղաքացի Գուրգեն Դավիթի Շարբաթյանը։ Վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին։
2025 թվականի փետրվարի 21-ին տեղի ունեցած վարչական վարույթի լսումների վերաբերյալ կազմվել է թիվ 15 արձանագրությունը։
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասը, ՀՀ հարկային օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասը և 401-րդ հոդվածը, ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ, 56-րդ, 58-րդ, 59-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով և 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով որոշում եմ.
- Քաղաքացի Գուրգեն Դավիթի Շարբաթյանից հօգուտ Ստեփանավան համայնքի բյուջե գանձել՝ 55379 /հիսունհինգ հազար երեք հարյուր յոթանասունինը/ ՀՀ դրամ, որպես փոխադրամիջոցի գույքահարկի գումար:
- Որոշման օրինակը եռօրյա ժամկետում ուղարկել հարկ վճարողին։
- Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ստեփանավան համայնքի ղեկավարին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
- Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում։
- Սկսած 2021 թվականից փոխադրամիջոցի գույքահարկի գումարը պետք է վճարվի ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչության Ստեփանավանի համայնքապետարանի 900255002538 հաշվարկային հաշվին։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթ մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով` իրազեկման հաջորդ օրվանից: