Ստեփանավան համայնքի զարգացման, քաղաքաշինական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտություն է առաջանում սահմանված կարգով օտարել համայնքային սեփականություն հանդիսացող հողերը: Ելնելով վերը նշվածից, հիմք ընդունելով՝ ՀՀ կառավարության 27.04.2006թ. թիվ 570-Ն որոշումը, ՀՀ կառավարության 07.07.2005թ. թիվ 1099-Ն որոշումը, 07.07.2020թ. թիվ 07072020-06-0044, 20.04. 2022թ. թիվ 20042022-06-0069, 05.05.2022թ. N05052022-06-0037 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 63-րդ և 67-րդ հոդվածներով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է`
1. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի համապատասխան, աճուրդով վաճառքի սահմանված կարգով օտարել համայնքի սեփականությունը հանդիսացող հետևյալ հողամասը՝
• Ստեփանավան համայնքի 06-007-0105-0022 ծածկագրով, Պրոմոթևսի փողոց 71/2 հասցեում գտնվող 0.0115 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, մեկնարկային գին սահմանել հողի կադաստրային արժեքը՝ 140500 /հարյու քառասուն հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ:
2. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերը աճուրդով վաճառքի սահմանված կարգով օտարել՝
• Ստեփանավան համայնքի ք. Ստեփանավան 06-007-0288-0006 ծածկագրի տակ գտնվող, 4-րդ կարգի 0.17175 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողը, մեկնարկային գին սահմանելով հողի կադաստրային արժեքը՝ 141000 /մեկ հարյուր քառասունմեկ հազար/ ՀՀ դրամ:
• Ստեփանավան համայնքի գ. Որասարի 06-0106-0117-0002 ծածկագրի տակ գտնվող, 2.33233 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքը, մեկնարկային գին սահմանելով հողի կադաստրային արժեքը՝ 356000 /երեք հարյուր հիսունվեց հազար/ ՀՀ դրամ: