Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 100
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 58-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հունիսի 2025 թվականի N 58-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 07.05.2025 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 40-Ա ՈՐՈՇՈՒՄԸ

  Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 77-րդ հոդվածը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով Ստեփանավան համայնքի ավագանին՝ Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է․

1. Ստեղծել մրցութային հանձնաժողով հետևյալ կազմով`
• Արմեն Գրիգորյան- Ստեփանավան համայնքի ղեկավար՝ հանձնաժողովի նախագահ,
• Անուշ Կիրակոսյան- Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետի տեղակալ՝ աճուրդավար,
• Մարիամ Մանուկյան- Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետի ժ/պ՝ արձանագրող,
• Լևոն Քալանթարյան- Ստեփանավան համայնքի ղեկավարի օգնական՝ հանձնաժողովի անդամ,
• Արսեն Ավագյան-Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետի ժ/պ՝ հանձնաժողովի անդամ,
• Էլմիրա Ռևազյան-Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ՝ հանձնաժողովի անդամ
• Արթուր Սավթալյան-Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր վարչական բնակավայրի ղեկավար՝ հանձնաժողովի անդամ,
• Գևորգ Մանուկյան-Ստեփանավան համայնքի Ուրասար վարչական բնակավայրի ղեկավար՝ հանձնաժողովի անդամ,
• Սամվել Անտոնյան-Ստեփանավան համայնքի Արմանիս վարչական բնակավայրի ղեկավար՝ հանձնաժողովի անդամ,
• Վանո Հակոբյան-Ստեփանավան համայնքի ավագանու անդամ՝ հանձնաժողովի անդամ,
• Ջոն Կիրակոսյան-Ստեփանավան համայնքի ավագանու անդամ՝ հանձնաժողովի անդամ։
2. Ուժը կորցրած ճանաչել Ստեփանավան համայնքի ավագանու 07.05.2025 թվականի թիվ 40-Ա որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Կողմ -12

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՀՐԱՀԱՏ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՆՈՒՇ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ԻՍՊԻՐՅԱՆ ԱՆՈՒՇ

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՋՈՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՆՈ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԼԻԼԻԱ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀՄԱՅԱԿ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՄԱՐՏՈՒՆ

ՆԱԶԱՐՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ

ՊԱՊՅԱՆ ԱՐԹՈՒՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner