Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի պահանջով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է`
1. Ուժը կորցրած ճանաչել Ստեփանավան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 29-ի Ստեփանավան համայնքի ավագանու թիվ 14-Ա որոշումը
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակը, աշխատակիցների թվաքանակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին՝ համաձայն N 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9,10 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: