«Տեղական ինքնակառավարման մարմինների» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ կետի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի համապատասխան Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է`
1. Ստեղծել Ստեփանավան համայնքի ղեկավարին կից կրթության, մշակույթի, երիտասարդության հետ տարվող աշխատանքների, առողջապահության, սպորտի, սոցիալական (այդ թվում` երեխաների պաշտպանության) հարցերի խորհրդակցական մարմին հետևյալ կազմով`
1. Միքայել Ղարաքեշիշյան- Ստեփանավան համայնքի ղեկավար, խորհրդի նախագահ
2. Սեդա Թունյան - Ստեփանավանի ավագ դպրոցի տնօրեն խորհրդի նախագահի տեղակալ
3. Սարգիս Գոքորյան- Ստեփանավան համայնքի ղեկավարի մամլո խոսնակ, խորհրդի քարտուղար
4. Գոռ Ասրյան - Ստեփանավան համայնքի ավագանու անդամ (համաձայնությամբ)
5. Լիլյա Հարությունյան- Ստեփանավան համայնքի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն (համաձայնությամբ)
6. Անուշ Ղարաքեշիշյան- Ստեփանավանի Ա. Մարգարյանի անվան մշակույթի պալատի տնօրեն, (համաձայնությամբ)
7. Լաուրա Հարությունյան- «Համալսարանական կրթության կանանց ասոցացիա» Ստեփանավանի մասնաճյուղի ՀԿ նախագահ (համաձայնությամբ)
8. Արմինե Քալաշյան - «Վորլդ Վիժն Հայաստան» Ստեփանավան ՏԾ ադմին. պատասխանատու (համաձայնությամբ)
9. Լուսինե Հովհաննիսյան- «Ստեփանավանի հայ-ֆրանսիական մշակութային կենտրոն» ՀԿ նախագահ (համաձայնությամբ)
10. Դանիել Սիմոնյան-Ստեփանավանի մանկապատանեկան մարզադպրոց ՀՈԱԿ մարզիչ (համաձայնությամբ)
11. Աննա Առաքելյան-Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի Ստեփանավանի մասնաճյուղի դասախոս (համաձայնությամբ)
12. Սամվել Միրզոյան-Ստեփանավանի «Անի» պարային համույթի մենեջեր (համաձայնությամբ)
13. Մարուսյա Բալայան-«Վորլդ Վիժն Հայաստան» Ստեփանավան ՏԾ երիտասարդական ծրագրերի պատասխանատու (համաձայնությամբ):
14. Մարինե Վահրամյան-համայնքապետարանի գլխավոր մասնագետ
15. Հմայակ Մարտիրոսյան-համայնքի ավագանու անդամ, թիվ 6-րդ դպրոցի տնօրեն (համաձայնությամբ):
2. Խորհրդին՝ գործունեությունը իրականացնել համայնքի ավագանու 2017թ. դեկտեմբերի 15-ի համայնքի ղեկավարին կից, Ստեփանավան համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակը, անվանումները, ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին N 14-Ա որոշմամբ սահմանված կարգով:
3. Ուժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու 08 հունիսի 2016թ. «Ստեփանավան համայնքի ղեկավարին կից խորհուրդ ստեղծելու մասին» 20-Ա որոշումը: