Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 47
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 19-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 մարտի 2024 թվականի N 19-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 15.02.2024 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 13-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է.

1. Ստեփանավան համայնքի ավագանու 15.02.2024 թվականի թիվ 13-Ա որոշման /այսուհետ՝ Որոշում/ վերնագրի 4-րդ տողում գրված «նվիրաբերելու» բառը փոխարինել «նվիրելու» բառով և այն շարադրել հետևյալ կերպ՝ «Ստեփանավան համայնքի սեփականությունը հանդիսացող Հ. Մեսրոպյան փողոց թիվ 32 հասցեում գտնվող հողամասը եվ շինությունը «ՈՒՐԱՐՏՈւ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ջեվան Կրիկորի Չելոյանցին նվիրելու և հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին»։
2. Որոշման առաջին պարբերության 4-րդ տողում գրված «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով» նախադասությունը փոխարինել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով» նախադասությամբ։
3. Որոշման առաջին կետում գրված «նվիրաբերելու» և «պայմանով» բառերը փոխարինել «նվիրելու» և «նպատակով» բառերով և այն շարադրել հետևյալ կերպ՝ «Ստեփանավան համայնքի սեփականությունը հանդիսացող (հիմք՝ 2024 թվականի փետրվարի 08-ի 08022024-06-0006 սեփականության վկայական) Հ. Մեսրոպյան փողոց թիվ 32 հասցեում գտնվող 06-007-0050-0002 կադաստրային ծածկագրով, 5.9244 հա մակերեսով հողամասը և 06-007-0050-0002-001 կադաստրային ծածկագրով, 344.9 քառակուսի մետր մակերեսով շինությունը նվիրել «ՈՒՐԱՐՏՈՒ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ջեվան Կրիկորի Չելոյանցին՝ տարածաշրջանում ֆուտբոլը զարգացնելու նպատակով»։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


Կողմ -16

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՀՐԱՀԱՏ

ԱՍՐՅԱՆ ՎԱՐՍԻԿ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՆՈՒՇ

ԳԱԳԻՆՅԱՆ ԱՏՈՄ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ԴԱՎԹՅԱՆ ԱՐՄԵՆ

ԻՍՊԻՐՅԱՆ ԱՆՈՒՇ

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՋՈՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐԾՐՈՒՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԼԻԼԻԱ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀՄԱՅԱԿ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՄԱՐՏՈՒՆ

ՆԱԶԱՐՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ

ՊԱՊՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՊԱՊՅԱՆ ԼԵՎՈՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner