| 
   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
  | 
 Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք  ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.hamaynqapetaran@gmail.com | 
  Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 
  07  հուլիսի  2022 թվականի N 72-Ա | 
  ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑ ԱՐՍԵՆ ՄԱՄԱՋԱՆՅԱՆԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳՈՒՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   | 
 
 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Պրոմեթեյ փողոց թիվ 2 վագոն-տնակի բնակիչ Վազիկ Սուղյանը Ստեփանավան համայնքի Ձորագետի կիրճում հատնաբերվել է մահացած վիճակում: Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի բնակիչ Սուրեն Սահակյանը մահացել է ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքում: Վերջինիս մշտական բնակության վայրն է հանդիսացել Ստեփանավան համայնքը: Մահացածների հարազատները և ազգականները հրաժարվել են հուղարկավորության կազմակերպումից: Հաշվի առնելով տվյալ հանգամանքը Ստեփանավանի համայնքապետարանը պայմանավորվածություն է ձեռք բերել սգո ծառայություններ մատուցող Ա/Ձ Արսեն Մամաջանյանի հետ, որն էլ իրականացրել է հուղարկավորության արարողությունները, որի ընդհանուր գումարը կազմում է 300000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ կետով մատուցած ծառայության դիմաց Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է`  1. Մատուցած ծառայության դիմաց Ա/Ձ Արսեն Մամաջանյանին տրամադրել 300000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ:  
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:   | 
 Կողմ -14  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՀՐԱՀԱՏ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՆՈՒՇ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆ ԱՐՄԵՆ ԻՍՊԻՐՅԱՆ ԱՆՈՒՇ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՋՈՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՆՈ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԼԻԼԻԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՄԱՐՏՈՒՆ ՆԱԶԱՐՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ԱՂՈՒՆԻԿ ՊԱՊՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՊԱՊՅԱՆ ԼԵՎՈՆ ՏՈՆՈՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ  | Դեմ -0   | Ձեռնպահ -0   |  
  | 
  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                        ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
 
 
  | 
 | 
 | 
 | 
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |  
  | 
 | 
 |