Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածներով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականները, համայնքի ղեկավարի առաջարկությունը, Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է՝
1.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի սեփականության 06-007-0168-0004 կադաստրային ծածկագրի 3.2716 հա գյուղատնտեսական նշանակության արոտը, 06-007-0168-0002 կադաստրային ծածկագրի 6.8158 հա գյուղատնտեսական նշանակության արոտը, 06-007-0626-0056 կադաստրային ծածկագրի 13.65445 հա գյուղատնտեսական նշանակության արոտը, 06-007-0624-0059 կադաստրային ծածկագրի 16.74688 հա գյուղատնտեսական նշանակության արոտը, 06-106-0110-0017 կադաստրային ծածկագրի 22.6785 հա գյուղատնտեսական նշանակության արոտը, 06-106-0110-0014 կադաստրային ծածկագրի 32.4306 հա գյուղատնտեսական նշանակության արոտը, 06-106-0129-0029 կադաստրային ծածկագրի 51.0086 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության խոտհարքը, ընդամենը 146.60643 հա հողատարածքները փոխադրել պետական սեփականություն հանդիսացող անտառային նպատակային նշանակության հողերի և նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը :
2.Պետական սեփականություն հանդիսացող անտառային նպատակային նշանակության, անտառ գործառնական նշանակության 06-007-0058-0025 կադաստրային ծածկագրով 0.29646 հա մակերեսով հողամասը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերի:
3.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործողությունների իրականացումը: