Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 68
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 43-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հունիսի 2019 թվականի N 43-Ա

«ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը որպես նպատակային նվիրաբերություն Ստեփանավան խոշորացված համայնքի տրամադրել է տեխնիկական միջոցներ ու սարքավորումներ Ստեփանավան խոշորացված համայնքի աղբահանության և սանիտարական մաքրման համար: Ոստի անհրաժեշտություն է առաջացել նշված նպատակները իրականացնելու համար ստեղծել համայնքային ոչ առևտրային կազմակերպություն: Ելնելով նշվածից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ, 16-րդ և 28-րդ կետերով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է`

1. Ստեղծել «ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ և ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն:

2. Հաստատել «ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն կանոնադրությունը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը համաձայն թիվ 1 և թիվ 2 հավելվածների:

3. Հաստատության գործունեության նպատակն է Ստեփանավան խոշորացված համայնքի վարչական տարածքում բարեկարգման, կանաչապատման և բնության ու շրջակա միջավայրի պահպանման, փողոցների և համայնքային սեփականություն հանդիսացող վայրերի գիշերային լուսավորության, գերեզմանատների գործունեության կազմակերպման ու պահպանման, աղբահանության և սանիտարական մաքրման, բնակ-կոմունալ ֆոնդի պահպանման և նորոգման, համայնքի տարածքում տրանսպորտային ենթակառուցվածքների պահպանման և նորոգման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը:

4. Հաստատել նոր ստեղծվող կազմակերպությանը հանձնվող և ամրացվող գույքի կազմը և արժեքը համաձայն թիվ 3 հավելվածի:

5. Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի ներկայացրած Հրաչյա Սերյոժայի Սուքիասյանի (անձնագիր` AR 0689447, տրված 15.05.2018թ., 053-ի կողմից) թեկնածությանը «ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնին նշանակելու համար:


Կողմ -11

ԱՍՐՅԱՆ ԳՈՌ

ԹՈՒՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՍԵՆ

ՃԱՎՐՈՒՇՅԱՆ ԴԱՎԻԹ

ՉԵՐՔԵԶՅԱՆ ՄԱՆՎԵԼ

ՊԱՊՅԱՆ ԱՐՄԱՆ

ՌԵՎԱԶՅԱՆ ԽԱԼԱԹ

ՍԱՀՐԱԴՅԱՆ ԷԴԳԱՐ

ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՏՈՆՈՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ ԱՇՈՏ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(832.54 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner