|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
13 սեպտեմբերի 2022 թվականի N 86-Ա |
«ԷՅ-ԹԻ-ՓԻ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՒՐԱՍԱՐ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ, 25 ՏԱՐԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հաշվի առնելով համայնքի հեռանկարային զարգացման ծրագրերը, «ԷՅ-ԹԻ-ՓԻ» բարեգործական հիմնադրամի դիմումը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 16 գլխի 75 հոդվածը, 14 գլխի 56-57 հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 08.05.2003թ. N 714-Ն որոշման հավելվածի 7-րդ մասը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մարմինների» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի 20 կետով համայնքի ավագանին` որոշում է` 1. Թույլատրել Ստեփանավան քաղաքի Ուրասար գյուղի վարչական տարածքի կադաստրային քարտեզի 06-106-0129-0020 ծածկագրից առանձնացված` 51.0086 հա գյուղատնտեսական նշանակության խոտհարքը, 06-106-0110-0001 ծածկագրից առանձնացված` 32.4306 հա գյուղատնտեսական նշանակության խոտհարքը, 06-106-0110-0002 ծածկագրից առանձնացված` 22.6785 հա գյուղատնտեսական նշանակության արոտը անհատույց օգտագործման իրավունքով, 25 տարի ժամանակով տրամադրել «ԷՅ-ԹԻ-ՓԻ» բարեգործական հիմնադրամին` անտառապատման աշխատանքներ իրականացնելու նպատակով: |
Կողմ -11 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՀՐԱՀԱՏ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՆՈՒՇ ԳԱԳԻՆՅԱՆ ԱՏՈՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆ ԱՐՄԵՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՋՈՆ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐԾՐՈՒՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՆՈ ՆԱԶԱՐՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՊԱՊՅԱՆ ԼԵՎՈՆ ՋՈՒԼՀԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՐԱՀԱՏ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|