|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.hamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
13 նոյեմբերի 2025 թվականի N 1229 |
« ՄԵՐ ՁԵՎՈՎ»ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱԼԵՔՍԱՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ ԱՅԼ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ստեփանավան համայնքի վարչական տարածքում «ՄԵՐ ՁԵՎՈՎ» Ազգային Արժեքների Պահպանության Հասարակական Կազմակերպության Նախագահ Ալեքսան Ալեքսանյանը 2025 թվականի նոյեմբերի 11-ին հայտ է ներկայացրել համայնքապետարան այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն ստանալու համար:Հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի ավագանու 08.04.2022թ. «Ստեփանավան համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» թիվ 29-Ն որոշումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով և Ստեփանավան համայնքի ավագանու 24.12.2024թ. թիվ 131-Ն որոշմամբ` որոշում եմ. 1.Ստեփանավան համայնքի Սոս Սարգսյան փողոցի թիվ 18 հասցեում գործող «ՄԵՐ ՁԵՎՈՎ» Ազգային Արժեքների Պահպանության Հասարակական Կազմակերպության Նախագահ Ալեքսան Ալեքսանյանի հայտը բավարարել և նրան տալ Սոս Սարգսյան փողոցի 18 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկի պատուհանների վրա այլ արտաքին գովազդի 8,2 քմ տեղադրման թույլտվություն ընթացիկ տարվա 01.11.2025-31.12.2025թթ. ժամանակահատվածի համար: 2.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ եռօրյա ժամկետում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվությունը: 3. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման, առևտրի սպասարկման, տրանսպորտի և գովազդի բաժնին տուրքերի գանձումները կատարել ըստ գործող կարգի: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|