|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
08 ապրիլի 2022 թվականի N 32-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՏՎԵՐՈՎ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՎՃԱՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարին է դիմել զոհված զինծառայողի այրի՝ Ստեփանավան քաղաքի, Տեյրան փողոց թիվ 3/19 հասցեի բնակիչ՝ Լիլիթ Վարազդատի Մարիկյանը իր երեխայի՝ Սամվել Ալեքսանդրի Հայրապետյանի մանկապարտեզի վարձավճարից ազատելու համար: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված արցախյան պատերազմի ժամանակ զոհվել է վերջինիս ամուսինը՝ Ալեքսանդր Սամվելի Հայրապետյանը: Երեխան՝ Սամվել Ալեքսանդրի Հայրապետյանը հաճախում է Ստեփանավան համայնքի թիվ 3 մանկապարտեզ ՀՈԱԿ: Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով Լիլիթ Վարազդատի Մարիկյանի կողմից ներկայացված 06.04.2022թ. Մ- 197 դիմումը, ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է` 1. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված արցախյան պատերազմի ժամանակ զոհված զինծառայողի երեխա՝ Սամվել Ալեքսանդրի Հայրապետյանին 2022 թվականի ապրիլ ամսից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ազատել մանկապարտեզի վարձավճարից:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |
Կողմ -19 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՀՐԱՀԱՏ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՆՈՒՇ ԳԱԳԻՆՅԱՆ ԱՏՈՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆ ԱՐՄԵՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՋՈՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՆՈ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԼԻԼԻԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐԵՎԻԿ ՄԱՐԻԿՅԱՆ ՀԱՅԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀՄԱՅԱԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՄԱՐՏՈՒՆ ՆԱԶԱՐՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ԱՂՈՒՆԻԿ ՊԱՊԻՆՅԱՆ ԱՐՄԵՆ ՊԱՊՅԱՆ ԼԵՎՈՆ ՋՈՒԼՀԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ ՏՈՆՈՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|