|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
09 հուլիսի 2020 թվականի N 36-Ա |
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈԻԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԸ ՉՎՃԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
ՀՀ կառավարության 2020թ. մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն սահմանելու մասին» N 298-Ն որոշումը և հաշվի առնելով սուր շնչառական և նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումները Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում դադարեցվել է կրթական հաստատությունների դասընթացները: Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2020թ. ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետությունում 2020թ. Մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու և ՀՀ կառավարության 2020թ. մարտի 16-ի N 298-Ն որոշման մեջ փոփոխոխություններ և լրացում կատարելու մասին» թիվ 543-N որոշումը, ՀՀ կառավարության 2020թ. մայիսի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում 2020թ. մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու և ՀՀ կառավարության 2020թ. մարտի 16-ի N 298-Ն որոշման մեջ փոփոխոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 729-N որոշումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 18-րդ և 42-րդ կետերով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է` 1. Ստեփանավանի համայնքային ենթակայության մշակութային և ուսումնական հաստատություններում 2020թ. մայիս ամիսվա համար սահմանված վարձավճարները ենթակա չեն վճարման:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |
Կողմ -11 ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ ԹՈՒՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՍԵՆ ՃԱՎՐՈՒՇՅԱՆ ԴԱՎԻԹ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀՄԱՅԱԿ ՉԵՐՔԵԶՅԱՆ ՄԱՆՎԵԼ ՊԱՊՅԱՆ ԱՐՄԱՆ ՌԵՎԱԶՅԱՆ ԽԱԼԱԹ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՏՈՆՈՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ ԱՇՈՏ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|