Հիմք ընդունելով Բարսեղ Աշոտի Զեքիյանի /Ռ.Դ. անձնագիր 97 04 252584/ լիազորված անձ Լևոն Աշոտի Քալանթարյանի կողմից ներկայացված թիվ Ք-1346 դիմումը, 29.07.2005թ. թիվ 23082024-06-0046 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, 25.10.2024թ. տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը՝ գրանցամատյան 236, 17.09.2024թ. տրված լիազորագիրը՝ գրանցամատյան 80, «Սամվել Ֆրանգյան Կամսարի» ԱՁ-ի կողմից կազմված հատակագիծը, և այն հանգամանքը, որ քոթեջի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0.01879 հա հողամասը համապատասխանում է ՀՀ hողային օրենսգրքի 64-րդ հոդվածով սահմանված պահանջներին, ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, սեփականաշնորհված քոթեջը իրենից ներկայացնում է քաղաքացիներին օրենքով սահմանաված կարգով սեփականաշնորհված սակավաբնակարան բնակելի տուն և ղեկավարվելով ՀՀ hողային օրենսգրքի 62-րդ հոդվածի 3-րդ կետով, 59-րդ հոդվածի 3-րդ կետով, 60-րդ հոդվածով և 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ կետերով, ՀՀ կառավարության 12.04.2001թ. թիվ 286 որոշման 3-րդ կետի «է» ենթակետով, ՀՀ կառավարության 08.05.2003թ. թիվ 714-ն որոշման է կետով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, 26.05.1998թ. 108-Կ հրամանով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով և 43-րդ հոդվածով ՝ որոշում եմ.
1. Վերականգնել և օրենքի ուժով ճանաչել 06-007-0107-0020 կադաստրային ծածկագրի տակ գտնվող, քոթեջի սպասարկման համար նախատեսված, բնակավայրերի նպատակային նշանակության 0.01864 հա մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ Բարսեղ Աշոտի Զեքիյանի 2/5, Սուսաննա Զեքիյանի 1/5, Աշոտ Բարսեղի Զեքիյանի 1/5, Դավիթ Բարսեղի Զեքիյանի 1/5 ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը:
2. Հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք:
3. Հողամասի սահմանները որոշվում են «Սամվել Ֆրանգյան Կամսարի» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի համաձայն:
4. Փոփոխել ք. Ստեփանավան, Վիրահայոց փողոց թիվ 11/2 հասցեի քոթեջի գործառնական նշանակությունը բնակելի տուն գործառնական նշանակության:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
6. Որոշումից ծագող իրավունքները ենթակաեն պետական գրանցման Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում: