Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է`
1. Հաստատել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 2 հավելվածի:
3. Առաջարկել Ստեփանավան համայնքի ղեկավարին՝ համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու նպատակով սահմանված կարգով դիմել ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմին։
4. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերը ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին իրավական ակտը ուժի մեջ մտնելու պահից:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ավագանու 2022թ. փետրվարի 01-ի N 02-Ա թիվ որոշումը։